Meet your next favorite book
Впишите название книги, которая вам понравилась,
и выберите наиболее похожую на нее.

Книги, похожие на «Людмила Трубецкая, На новое в надежде…»

Ռուբեն Սեւակ
Սեւակի արձակ գործերը, ժանրային իմաստով, բազմազան են՝ հոդվածներ, հանրամատչելի զրույցներ, քննադատական խորհրդածություններ։ 1911-1914–ին հիվանդանոցում աշխատելիս բանաստեղծն ականատես է եղել մարդկային բազմատեսակ ողբերգությունների, որոնց ետեւում նշմարել է հասարակության բարոյական պատկերը ներկայացնող կենսական խոր դրամա։ Այդ էլ ընկած է «Բժշկին գիրքեն վրցված էջեր» գրքի պատմվածքների հիմքում. դրանք բժշկի օրագրություններ են, որտեղ հեղինակը կենդանի ու բնական գույներով ներկայացրել է ստացական ախտերի ամբողջ սարսափը՝ ատելություն ու նողկանք առաջացնելով դրանց նկատմամբ։ Սեւակը արեւմտահայ գրականության պատմության մեջ ըստ էության ստեղծում էր արձակի նոր ժանր։
Տերյան Վահան
Մթնշաղի անուրջների մեջ մտնում է 79 բանաստեղծություն, որոնց մեջ կա 979 բառ եւ 4363 բառօգտագործում: ԵՍ բառը ամենաշատն է գործածված, քանի որ այն անհատական քնարերգության կարեւոր չափանիշ է, իսկ ԴՈՒ բառի շատ օգտագործված լինելը պայմանավորված է Տերյանի քնարերգության որոշակի առանձնահատկու-թյուններով` քնարական հերոսը միշտ դիմում է անորոշ, անհայտ, կամ որոշակի էակի:Տերյանը թախծոտ գրող է: Նրա բանաստեղծությունների մեջ միշտ նշմարվում է աղոտ թախիծը: Դա է ապացուցում նրա բանաստեղծությունների մեջ շատ անգամներ օգտագործված տխուր բառը եւ գրեթե չի հանդիպում դրան հակադարձող ուրախ բառը: Բացի այդ «Մթնշաղի անուրջներում» շատ է օգտագործվել լույս, ժպտալ բառերը, որոնք իրենց մեջ ունեն լավ տրամադրության, ուրախության տարրեր եւ թվում է, թե դրանք բանաստեղծություններում պետք է նպաստեն նման տրամադրությունների արտահայտմանը, սակայն այս բառերը հիմնականում գործածվում են որպես հակառակ տրամադրության խթանիչ: Օրինակ՝ Լույսն էր մեռնում, օրը մթնում…, Իմ մեջ մեռել է մի լույս արեգակ…, Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա… եւ այլն: «Մթնշաղի անուրջներ»-ի մասին Ստեփան Զորյանը գրում է. «Վահան Տերյանն այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, եւ դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի: Նրա առաջին իսկ գիրքը` ութսուն էջանոց „Մթնշաղի անուրջները“, հռչակեց որպես բանաստեղծ եւ պատվավոր տեղ ապահովեց հայկական Պառնասում»:
Ռուբեն Սարեցի
Արևա՛ծին հոգուտ հզորը Կանչու՛մ է քեզ ճամփա ընկնես Ճամփիտ սերահա՛վատ մաղթողը Ամբողջ տիեզե՛րքն է, գիտե՛ս Ամբողջը և մեկը մի ծին են Մի ծինը տանում է աստծուն Աստվածը սրտնե՛րում ա, Մե՛նք ենք Նրա սիրալի արտահայտն որդիներն
Աթաբեկ Խնկոյան
Խորիմաստ ու խոսուն են Խնկո Ապոր բանաստեղծությունները: Դրանցում փառաբանվում է աշխատավոր մարդը(Գյուղացին ու Աստվածը), դատապարտում նախանձը: Ինչպես իր առակներում ու հեքիաթներում, բանաստեղծություններում եւս հեղինակը վեր է հանում հասարակական տարբեր խավերի արատները, ծաղրում ընչաքաղցությունը, փառաբանում տաղանդն ու գովաբանում գեղեցկությունը: Խնկո Ապոր բանաստեղծություններում կենդանիները, բնության տարերքներն ու անշունչ առարկաները կենդանանում, շունչ ու հոգի են առնում, ու դրանց միջոցով գրողը ներկայացնում է մարդկության արատներն եւ վեհացնում մաքուրն ու շիտակը ( Ամպն ու Սարը, Քամին ու Մարագը, Հիվանդ եղջերուն, Անծեղն ու Առյուծը): Աթաբեկ Խնկոյանը մեզ է փոխանցել նաեւ բազմաթիվ փոխադրություններ, վիպասանության փայլուն նմուշներ, որոնք մինչ օրս էլ հիացնում են իրենց կատարելությամբ, մտքի սրությամբ ու անկեղծությամբ:
Սիամանթո
Արտասահմանում լույս են տեսնում Սիամանթոյի ժողովածուները` «Դյուցազնորեն», «Հայորդիներ», «Հոգեւարքի եւ հույսի ջահեր» խորագրերով։ Այդ գրքերը նվիրված են բացառապես հայ ժողովրդի ողբերգությանը։ Մի շարք բանաստեղծություններում Սիամանթոն կրկին խոսում է հայ բանաստեղծի հոգեկան դրամայից, որ ծագում է հայրենիքի ծանր բախտի պատճառով։ Երեւակայության ուժով մեծացած այս պատկերը ջարդերի, բռնության, հալածանքի եւ մորթված սերունդների պատմությունն է: Հայրենիքի ողբերգության դրամատիկ պատկերն է «Ափ մը մոխիթ, հայրենի տուն» բանաստեղծությունը։ Սիամանթոյի ստեղծագործությունը, ողբերգական պատկերների հետ միասին, ունի նաեւ լավատեսական բովանդակություն: Նա գրել է հերոսական բանաստեղծություններ, բարձրացրել հերոսներին, հողի պաշտպաններին։ x«Ես երգելով կ'ուզեմ մեոնիլ» բանաստեղծության մեջ, օրինակ, Սիամանթոն արծարծում է այն միտքը, որ երգը պետք է արդար կռվի տանի հերոսներին։ Հերոսական բանաստեղծություններից են կազմված «Դյուցազնորենը» եւ «Հոգեվարքի եւ հույսի ջահերի» մի մասը։ «Հայրենի հրավերում» արդեն, համեմատաբար խաղաղ տարիներին (1910 թ.) Սիամանթոն արծարծում է խոր մտքեր, հայ մարդիկ պետք է վերադառնան երկիր, ցրված հայությունը կարող է ապրել միայն հարազատ հողի վրա, աշխատանքով ու ստեղծարար ոգով: 1912 թ. գրած «Սուրբ Մեսրոպ» պոեմում Սիամանթոն լավատեսությամբ երազում էր մի ազատ հայրենիք, ուր պետք է ծաղկեք, միտքն ու հոգին, խոր հավատ էր հայտնում հայրենիքի հավերժության մասին։
Понравилось, что мы предложили?