Впишите название книги, которая вам понравилась,
и выберите наиболее похожую на нее.
Книги, похожие на «Юрий Никулин, Юмор.ру»
«Կարմիր» գեղարվեստական արձակ: Ժանրը` էրոտիկ հոգեբանական թրիլլեր (21+):
Պատմությունն ունի մի քանի իրականություն, որոնք միմյանց կապված են մեկ ժապավենով:
Գործողությունը սկսվում է սենյակում, որտեղ մարմնավաճառ տղան իր ծառայությունները պետք է մատուցի այն կնոջը, ով ջրի փոխարեն տղային հյուրասիրում է հալուցինոգեն հեղուկ: Գործողությունների հետագա զարգացումը հյուսված է ինքնաճանաչումը, տաբուները, բարքերն ու մարդկային տարբերակումները հասկանալու ու ընկալելու, բացահայտել փորձելու շուրջ:
Եթե փորձենք մի երկու բառով ամփոփել այս գրքի հիմնական միտքը, ապա այն հստակ է. 1915-ի աղետի մեղավորը հեղինակը համարում է մի կողմից ռոմանտիկական հեղափոխականությունը՝ ազգայնականությունը եւ իմպերիալիզմը՝ մյուս կողմից: Ինչ-որ տեղ մենք բոլորս կհամաձայնվենք դրա հետ: Լեոյի ինքնատիպությունը դա չէ: Ազգայնական սխեման մեզ համարյա նույն է ասում. հայ ժողովուրդը հերոսական պայքար է մղել, իսկ եվրոպական տերությունները սուտ խոստումներ են տվել եւ ապա դավաճանել նրա ազատագրության գործին: Այս սխեմայում ազգայնականությունը եւ իմպերիալիզմը ինչ-որ հակադիր երեւույթներ են: Լեոն համոզիչ կերպով ցույց է տալիս, որ առաջինը՝ ազգայնականությունը բոլորովին էլ անկախ երեւույթ չէ եւ գաղափարապես սնվում է երկրորդից՝ իմպերիալիզմի գաղափարախոսությունից: Ժամանակ առ ժամանակ հայկական ազգայնականությունը կողմնորոշված է եղել դեպի բրիտանական իմպերիալիզմը, ժամանակ առ ժամանակ դեպի ռուսական իմպերիալիզմը եւ եղել է նրանց կույր գործիքը կամ ավելի պարզ ասած հայկական ազգայնականությունը միշտ ծառայել է կայսրությունների շահերին : Գիրքը պատրաստվել է եւ հրատարակվել է Մոսկվայի Արեւմտահայերի Հայրենակցական Միության ֆինանսական աջակցության շնորհիվ
Ծերենց թէեւ ուշ՝ 56 տարեկանին, 1877ին, լոյս ընծայեց իր առաջին պատմավէպը՝ «Թորոս Լեւոնի»ն, բայց անծանօթ գրչանուն չէր արեւմտահայ իրականութեան մէջ։ Աշխարհաբարի որդեգրման ու մշակման նախակարապետներէն եղած էր, աշխոյժ մասնակցութիւն բերած էր հայոց Ազգային Սահմանադրութեան հաստատագրման պայքարին, նաեւ՝ Մկրտիչ Պեշիկթաշլեանի հետ հաշտարար դերակատարութիւն ունեցած էր կաթոլիկութեան շուրջ ծաւալած Հասունեան եւ հակա-Հասունեան բուռն պայքարներու շրջանին, կաթոլիկ արմատականութեան եւ ծայրայեղականութեան (Հասունեանական շարժումին) դէմ դիրքորոշուելով, բայց նաեւ կաթոլիկ հայերու դաւանական ազատ ընտրութեան իրաւունքը պաշտպանելով։ Առաջինը եւ ամէնէն հռչակաւորը՝ «Թորոս Լեւոնի»ն, որ Բիւզանդիոնի հակահայ խարդաւանքներուն դէմ Կիլիկիոյ հայոց Թորոս իշխանին մղած երկարամեայ պայքարին հերոսապատումն է, 1877ին լոյս տեսաւ եւ արագօրէն լայն ժողովրդականութիւն ապահովեց արդէն 55ամեայ հեղինակին։
Գրիգոր Մագիստրոսի աշխարհայացքը եւ գիտական հետաքրքրություններն արտահայտվել են իր բազմաթիվ նամակներում («Թղթեր», հրտ.՝ 1910, Ալեքսանդրապոլ): Նամականին ժամանակաշրջանի գիտամշակութային եւ ուսումնակրթական միտումներն ու ոգին բնութագրող կարեւոր հուշարձան է, որում արծարծված են գիտական, գրական եւ քաղաքական կարեւոր հարցեր:
Բարև, ընթերցող: Ներողություն եմ խնդրում գրքի վերնագրի և այնտեղ տեղակայված պատմվածքի միջև իմաստային անհամապատասխանության համար: Վերնագիրը մի այլ պատմվածքից է վերցված, որը նույնպես կտեղադրվի գրքում Ձեր՝ընթերցողի կողմից հետաքրքրության առկայության դեպքում: Բանն նրանում է, որ սա իմ առաջին գրական փորձերն են, ինչպես նաև՝ինքնահրատարակման… Այսպիսով, Ձեր կողմից դրական արձագանքի պարագայում ես կվերալրացնեմ գիրքը և կտեղադրեմ Ձեր գնահատանքին: Կանխավ շնորհակալություն:
Понравилось, что мы предложили?