Впишите название книги, которая вам понравилась,
и выберите наиболее похожую на нее.
Книги, похожие на «Ольга Валерьевна Гончарова, Волшебная сказка»
1927թ., երբ Բակունցն ավարտել էր Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ու իբրեւ գյուղատնտես աշխատում էր հայրենի լեռնաշխարհում, լույս տեսավ նրա «Մթնաձոր» ժողովածուն: Այդ ժողովածուում Բակունցը պատկերեց հայ գյուղաշխարհի իրական կյանքը, գյուղաշխարհ, որի զավակն էր եւ որտեղ ապրում էր ինքը` գրողը: Մթնաձորում մի կողմից նա տեսնում է կուսական բնության անկրկնելի գեղեցկություն, մարդկային հոգու անբիծ մաքրություն, մյուս կողմից` դառնություն ու ցավ, խավար ու տգիտություն: Մթնաձորը մեծ աշխարհից կտրված «մի ուրույն աշխարհ» է: Մթնաձորի մարդիկ այնքան հեռու են մեծ աշխարհից, որ լույսի ոչ մի շող չեն ստանում նրանից: Բիրտ ուժն ու կամայականությունն են թագավորում այնտեղ, օրենք կոչվածը զենք է տիրողների ձեռքում: Բակունցն ապրում է իր հերոսների ճակատագրով, որոնց մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ լուսավոր շող կա. այդ դաժան միջավայրում նրանք ստեղծում են իրենց կախարդական հեքիաթն ու ապրում են այդ հեքիաթի գույներով: Բակունցը սիրում եւ հասկանում էր բնության լեզուն: Նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում կան գունեղ ու կենդանի բնապատկերներ, որոնք ունեն քնարական շունչ ու հուզականություն:
Վահան Թոթովենցի (1893-1938) ստեղծագործական կենսագրությունը 1930-ական թվականներին հարստացավ բարձրարժեք երկերով, իսկ «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակը (1930) դարձավ նրա գլուխգործոցը։ Անկեղծ, գրավիչ հուզականությամբ, անհուն սիրով, անափ կարոտով, թախծի ու տխրության շնչով գրված այս վիպակը հեղինակի մանկության ու պատանեկության, ընտանիքի, հարազատների, հայրենի Մեզիրեի պատմությունն է։ Բայց այդ պատմությունը գրվեց այն ժամանակ, երբ այլեւս անցյալ էին թե՛ այդ հարազատները եւ թե՛ այդ քաղաքը, ու մնացել էին միայն կարոտը, կարոտը մարդկային ջերմ, պարզ բայց եւ խոր ու ուժեղ զգացմունքների, կարոտը անհետացած քաղաքի նկատմամբ ու Եղեռնի տնքացող ու մղկտացող ցավը…
Ալեքսանդր Ծատուրյանը հանդիսանում է իր ժամանակի ամենազարգացած ու խոր միտք ունեցող հեղինակների մեկը: Նա իր 'Գրչի Հանաքներ' բանաստեղծությունների շարքում նուրբ ծաղրի միջոցով վեր է հանում համամարդկային այնպիսի բացասական գծեր, ինչպիսիք են՝ ժլատությունը, տգիտությունը, նախանձը: Նա դատապարտում է՝ սուտը, հասարակական տարբեր խավերի միջեւ առկա խոր հակասությունները, ուժեղի կողից թույլի կեղեքումն ու շահագործումը: Միաժամանակ նա բարձր է գնահատում անհատին՝ մեծ տեղ տալով մարդու ներքին ձայնին:
«Հեթանոս երգեր» բանաստեղծությունների ժողովածուն լույս է ընծայվել 1912 թ. Կ.Պոլսում։ Ժողովածուն գրված է հեթանոսական շարժման սկզբունքներին համապատասխան։ Ժողովածուն բաղկացած է երեք բաժնից՝ «Գողգոթայի ծաղիկներ» ու «Հեթանոս երգեր» շարքերից եւ Հարճը պոեմից։ Առաջին շարքում պատկերված են իրականությունը, բուրժուական իրականության զոհ բանվորներն ու աշխատավորներն (Աստուծո լացը, Մեռնող բանվորը, Խաբված կույսեր, Միջոն, Սպասում, Ընկեցիկը, Պատգամավորներս եւ այլն)։ «Հեթանոս երգեր» շարքում պատկերված է իդեալը, մարդու պաշտամունքը։ Այս շարքի բանաստեղծությունները կնոջ ու գեղեցկության գովերգեր են (Կղեոպատրա, Օ, Տալիթա, Հեթանոսական, Արեւելյան բաղնիք, Օրհնյալ ես դու ի կանայս, Անահիտ եւ այլն)։
Խորիմաստ ու խոսուն են Խնկո Ապոր բանաստեղծությունները: Դրանցում փառաբանվում է աշխատավոր մարդը(Գյուղացին ու Աստվածը), դատապարտում նախանձը: Ինչպես իր առակներում ու հեքիաթներում, բանաստեղծություններում եւս հեղինակը վեր է հանում հասարակական տարբեր խավերի արատները, ծաղրում ընչաքաղցությունը, փառաբանում տաղանդն ու գովաբանում գեղեցկությունը: Խնկո Ապոր բանաստեղծություններում կենդանիները, բնության տարերքներն ու անշունչ առարկաները կենդանանում, շունչ ու հոգի են առնում, ու դրանց միջոցով գրողը ներկայացնում է մարդկության արատներն եւ վեհացնում մաքուրն ու շիտակը ( Ամպն ու Սարը, Քամին ու Մարագը, Հիվանդ եղջերուն, Անծեղն ու Առյուծը): Աթաբեկ Խնկոյանը մեզ է փոխանցել նաեւ բազմաթիվ փոխադրություններ, վիպասանության փայլուն նմուշներ, որոնք մինչ օրս էլ հիացնում են իրենց կատարելությամբ, մտքի սրությամբ ու անկեղծությամբ:
Понравилось, что мы предложили?