Meet your next favorite book
Впишите название книги, которая вам понравилась,
и выберите наиболее похожую на нее.

Книги, похожие на «იაკობ ცურტაველი, წამებაჲ წმიდისა შუშანიკისი დედოფლისაჲ»

Աբրահամ Կրետացի
«Պատմութիւն» երկը (բաղկացած է 53 գլխից, առաջին անգամ հրատարակվել է 1796 թ. Կալկաթայում), որտեղ նկարագրվում է Թահմազ Ղուլի խանի պատերազմները Անդրկովկասում եւ Մուղանի դաշտում 1736 թ.-ի մարտի 10-ին Թահմազ Ղուլիին շահ թագադրելու արարողությունը։ Կրետացու «Պատմագրությունը» տպագրվել է 1796 թ.-ին, Կալկաթայում եւ 1870 թ.-ին՝ Վաղարշապատում։ Այն ֆրանսերեն է թարգմանել Բրոսեն եւ հրատարակել «Collection d'historiens armenians» ժողովածուում:
Մուրացան
Առաքյալ – վեպում հիմնականում ռեալիստորեն պատկերելով իրականությունը՝ Մուրացանը գյուղում գործելու առաքելությունը դնում է նյութական կարիքից ազատ բուրժուական ինտելիգենցիայի վրա. բայց միաժաման իբրեւ ռեալիստ ցույց է տալիս, որ դա անհնար է, այդ ինտելիգենցիան ընդունակ չէ նման անձնազոհության: “Առաքյալը” վեպում եւս նկատելի է նարոդնիկական հայացքների ազդեցություն` ինտելիգենցիայի դեպի գյուղ գնալը, անհատի դերի գերագնահատումը, գյուղը քաղաքից պատնեշելու, քաղաքին հակադրելու տենդենցը: “Առաքյալ”-ում հիմնականում հաղթանակեց Մուրացանի ռեալիզմը, Չիբուխլուի պատկերում, ինչպես արեւը մի կաթիլ ջրում, արտացոլված է անսահման կարիքի ու հետամնացության մեջ գտնվող հայ գյուղի պատկերը: Վեպում Մուրացանը կերտել է բազմաթիվ տիպեր: Պետրոս Կամսարյանը կերտել է բազմաթիվ տիպեր: Պետրոս Կամսարյանը, նրա մայրը, Մոսին, Սային, Խոջան, Պետին, տեր Վանին ունեն ռեալիստական նկարագրեր:
Понравилось, что мы предложили?