Впишите название книги, которая вам понравилась,
и выберите наиболее похожую на нее.
Книги, похожие на «Татьяна Харькова, Полётом птицы»
Սեւակի արձակ գործերը, ժանրային իմաստով, բազմազան են՝ հոդվածներ, հանրամատչելի զրույցներ, քննադատական խորհրդածություններ։ 1911-1914–ին հիվանդանոցում աշխատելիս բանաստեղծն ականատես է եղել մարդկային բազմատեսակ ողբերգությունների, որոնց ետեւում նշմարել է հասարակության բարոյական պատկերը ներկայացնող կենսական խոր դրամա։ Այդ էլ ընկած է «Բժշկին գիրքեն վրցված էջեր» գրքի պատմվածքների հիմքում. դրանք բժշկի օրագրություններ են, որտեղ հեղինակը կենդանի ու բնական գույներով ներկայացրել է ստացական ախտերի ամբողջ սարսափը՝ ատելություն ու նողկանք առաջացնելով դրանց նկատմամբ։ Սեւակը արեւմտահայ գրականության պատմության մեջ ըստ էության ստեղծում էր արձակի նոր ժանր։
Արևա՛ծին հոգուտ հզորը
Կանչու՛մ է քեզ ճամփա ընկնես
Ճամփիտ սերահա՛վատ մաղթողը
Ամբողջ տիեզե՛րքն է, գիտե՛ս
Ամբողջը և մեկը մի ծին են
Մի ծինը տանում է աստծուն
Աստվածը սրտնե՛րում ա, Մե՛նք ենք
Նրա սիրալի արտահայտն որդիներն
1927թ., երբ Բակունցն ավարտել էր Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ու իբրեւ գյուղատնտես աշխատում էր հայրենի լեռնաշխարհում, լույս տեսավ նրա «Մթնաձոր» ժողովածուն: Այդ ժողովածուում Բակունցը պատկերեց հայ գյուղաշխարհի իրական կյանքը, գյուղաշխարհ, որի զավակն էր եւ որտեղ ապրում էր ինքը` գրողը: Մթնաձորում մի կողմից նա տեսնում է կուսական բնության անկրկնելի գեղեցկություն, մարդկային հոգու անբիծ մաքրություն, մյուս կողմից` դառնություն ու ցավ, խավար ու տգիտություն: Մթնաձորը մեծ աշխարհից կտրված «մի ուրույն աշխարհ» է: Մթնաձորի մարդիկ այնքան հեռու են մեծ աշխարհից, որ լույսի ոչ մի շող չեն ստանում նրանից: Բիրտ ուժն ու կամայականությունն են թագավորում այնտեղ, օրենք կոչվածը զենք է տիրողների ձեռքում: Բակունցն ապրում է իր հերոսների ճակատագրով, որոնց մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ լուսավոր շող կա. այդ դաժան միջավայրում նրանք ստեղծում են իրենց կախարդական հեքիաթն ու ապրում են այդ հեքիաթի գույներով: Բակունցը սիրում եւ հասկանում էր բնության լեզուն: Նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում կան գունեղ ու կենդանի բնապատկերներ, որոնք ունեն քնարական շունչ ու հուզականություն:
Խորիմաստ ու խոսուն են Խնկո Ապոր բանաստեղծությունները: Դրանցում փառաբանվում է աշխատավոր մարդը(Գյուղացին ու Աստվածը), դատապարտում նախանձը: Ինչպես իր առակներում ու հեքիաթներում, բանաստեղծություններում եւս հեղինակը վեր է հանում հասարակական տարբեր խավերի արատները, ծաղրում ընչաքաղցությունը, փառաբանում տաղանդն ու գովաբանում գեղեցկությունը: Խնկո Ապոր բանաստեղծություններում կենդանիները, բնության տարերքներն ու անշունչ առարկաները կենդանանում, շունչ ու հոգի են առնում, ու դրանց միջոցով գրողը ներկայացնում է մարդկության արատներն եւ վեհացնում մաքուրն ու շիտակը ( Ամպն ու Սարը, Քամին ու Մարագը, Հիվանդ եղջերուն, Անծեղն ու Առյուծը): Աթաբեկ Խնկոյանը մեզ է փոխանցել նաեւ բազմաթիվ փոխադրություններ, վիպասանության փայլուն նմուշներ, որոնք մինչ օրս էլ հիացնում են իրենց կատարելությամբ, մտքի սրությամբ ու անկեղծությամբ:
Ալեքսանդր Ծատուրյանը հանդիսանում է իր ժամանակի ամենազարգացած ու խոր միտք ունեցող հեղինակների մեկը: Նա իր 'Գրչի Հանաքներ' բանաստեղծությունների շարքում նուրբ ծաղրի միջոցով վեր է հանում համամարդկային այնպիսի բացասական գծեր, ինչպիսիք են՝ ժլատությունը, տգիտությունը, նախանձը: Նա դատապարտում է՝ սուտը, հասարակական տարբեր խավերի միջեւ առկա խոր հակասությունները, ուժեղի կողից թույլի կեղեքումն ու շահագործումը: Միաժամանակ նա բարձր է գնահատում անհատին՝ մեծ տեղ տալով մարդու ներքին ձայնին:
Понравилось, что мы предложили?