Впишите название книги, которая вам понравилась,
и выберите наиболее похожую на нее.
Книги, похожие на «Мила Пирогова, Письма Деду Морозу»
Խորիմաստ ու խոսուն են Խնկո Ապոր բանաստեղծությունները: Դրանցում փառաբանվում է աշխատավոր մարդը(Գյուղացին ու Աստվածը), դատապարտում նախանձը: Ինչպես իր առակներում ու հեքիաթներում, բանաստեղծություններում եւս հեղինակը վեր է հանում հասարակական տարբեր խավերի արատները, ծաղրում ընչաքաղցությունը, փառաբանում տաղանդն ու գովաբանում գեղեցկությունը: Խնկո Ապոր բանաստեղծություններում կենդանիները, բնության տարերքներն ու անշունչ առարկաները կենդանանում, շունչ ու հոգի են առնում, ու դրանց միջոցով գրողը ներկայացնում է մարդկության արատներն եւ վեհացնում մաքուրն ու շիտակը ( Ամպն ու Սարը, Քամին ու Մարագը, Հիվանդ եղջերուն, Անծեղն ու Առյուծը): Աթաբեկ Խնկոյանը մեզ է փոխանցել նաեւ բազմաթիվ փոխադրություններ, վիպասանության փայլուն նմուշներ, որոնք մինչ օրս էլ հիացնում են իրենց կատարելությամբ, մտքի սրությամբ ու անկեղծությամբ:
Մեծ ժողովրդականություն է վայելել Նալբանդյանի քաղաքացիական լիրիկան։ Վաղ շրջանի ռոմանտիկական բանաստեղծություններում («Մուսայից մուսային», «Գարնան մուտ») նա ստեղծել է ստրկության ու բռնության կապանքներում տառապող հայրենիքի կերպարը։ Ճիշտ է, այստեղ դեռ չկա «գարնան» համար պայքարի կոչ, բայց բանաստեղծի հոգին լի է զայրույթով ու վրդովմունքով։ Ազատության համար պայքարի պաթոսով են տոգորված Նալբանդյանի «Ազատություն» (1859), «Մանկության օրեր» (1860), «Իտալացի աղջկա երգը» (1861), «Ուղերձ…» (1864) եւ այլ բանաստեղծություններ։ Նա հեղափոխական ոգի մտցրեց հայ պոեզիայի մեջ։ Հանրահայտ «Ազատությունը» գրառվել է Նալբանդյանի լուսանկարի վրա եւ երգվել որպես հայ հեղափոխական երիտասարդության հիմն։ «Ազատություն» բանաստեղծությունն ուսանելի օրինակ է, թե ինչպես է ազատության բնածին զգացողությունը ձեւավորվում որպես գաղափար: «Մանկության օրերը» ազատագրական պայքարի կոչ է ընդդեմ բռնության, խավարի ու տգիտության:
«Ամբոխները խելագարված» պոեմը գրել է 1919թ.: 1917թ., երբ Ռուսաստանը մի ծայրից մյուսը ապրում էր հեղափոխության ազատարար շնչով, ոտի ելած ժողովրդի պայքարը, հեղափոխության վիթխարի տարիներին ու վեհությունն արտահայտելու համար նա գրեց «Ամբոխները խելագարված» պոեմը: «Ամբոխները խելագարված» պոեմում հեղափոխությունը ներկայացվում է քաղաքների, գյուղերի, ու ստեպների ժողովրդական զանգվածների միջոցով: Պոեմում ժողովուրդը դուրս է եկել հին աշխարհւ կործանելու եւ նորը կառուցելու համար: Չարենցը մեծարում է ժողովրդական հեղափոխական կամքը, նրա դյուցազնական ոգին, նպատակների պատմական վեհությունը:
Արևա՛ծին հոգուտ հզորը
Կանչու՛մ է քեզ ճամփա ընկնես
Ճամփիտ սերահա՛վատ մաղթողը
Ամբողջ տիեզե՛րքն է, գիտե՛ս
Ամբողջը և մեկը մի ծին են
Մի ծինը տանում է աստծուն
Աստվածը սրտնե՛րում ա, Մե՛նք ենք
Նրա սիրալի արտահայտն որդիներն
Արտասահմանում լույս են տեսնում Սիամանթոյի ժողովածուները` «Դյուցազնորեն», «Հայորդիներ», «Հոգեւարքի եւ հույսի ջահեր» խորագրերով։ Այդ գրքերը նվիրված են բացառապես հայ ժողովրդի ողբերգությանը։ Մի շարք բանաստեղծություններում Սիամանթոն կրկին խոսում է հայ բանաստեղծի հոգեկան դրամայից, որ ծագում է հայրենիքի ծանր բախտի պատճառով։ Երեւակայության ուժով մեծացած այս պատկերը ջարդերի, բռնության, հալածանքի եւ մորթված սերունդների պատմությունն է: Հայրենիքի ողբերգության դրամատիկ պատկերն է «Ափ մը մոխիթ, հայրենի տուն» բանաստեղծությունը։ Սիամանթոյի ստեղծագործությունը, ողբերգական պատկերների հետ միասին, ունի նաեւ լավատեսական բովանդակություն: Նա գրել է հերոսական բանաստեղծություններ, բարձրացրել հերոսներին, հողի պաշտպաններին։ x«Ես երգելով կ'ուզեմ մեոնիլ» բանաստեղծության մեջ, օրինակ, Սիամանթոն արծարծում է այն միտքը, որ երգը պետք է արդար կռվի տանի հերոսներին։ Հերոսական բանաստեղծություններից են կազմված «Դյուցազնորենը» եւ «Հոգեվարքի եւ հույսի ջահերի» մի մասը։ «Հայրենի հրավերում» արդեն, համեմատաբար խաղաղ տարիներին (1910 թ.) Սիամանթոն արծարծում է խոր մտքեր, հայ մարդիկ պետք է վերադառնան երկիր, ցրված հայությունը կարող է ապրել միայն հարազատ հողի վրա, աշխատանքով ու ստեղծարար ոգով: 1912 թ. գրած «Սուրբ Մեսրոպ» պոեմում Սիամանթոն լավատեսությամբ երազում էր մի ազատ հայրենիք, ուր պետք է ծաղկեք, միտքն ու հոգին, խոր հավատ էր հայտնում հայրենիքի հավերժության մասին։
Понравилось, что мы предложили?