Meet your next favorite book
Впишите название книги, которая вам понравилась,
и выберите наиболее похожую на нее.

Книги, похожие на «Юрий Евгеньевич Токарь, Осенняя надежда»

Ռուբեն Սեւակ
Սեւակի արձակ գործերը, ժանրային իմաստով, բազմազան են՝ հոդվածներ, հանրամատչելի զրույցներ, քննադատական խորհրդածություններ։ 1911-1914–ին հիվանդանոցում աշխատելիս բանաստեղծն ականատես է եղել մարդկային բազմատեսակ ողբերգությունների, որոնց ետեւում նշմարել է հասարակության բարոյական պատկերը ներկայացնող կենսական խոր դրամա։ Այդ էլ ընկած է «Բժշկին գիրքեն վրցված էջեր» գրքի պատմվածքների հիմքում. դրանք բժշկի օրագրություններ են, որտեղ հեղինակը կենդանի ու բնական գույներով ներկայացրել է ստացական ախտերի ամբողջ սարսափը՝ ատելություն ու նողկանք առաջացնելով դրանց նկատմամբ։ Սեւակը արեւմտահայ գրականության պատմության մեջ ըստ էության ստեղծում էր արձակի նոր ժանր։
ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
,,Մանրաքանդակների,, ու ,,Անցողիկ մտքերի,, այս գրքում ամփոփված են մի շարք մանրաքանդակներ, ինչպես նաև բազում թևավոր խոսքեր՝ ,,Անցողիկ մտքեր,, խորագրի տակ՝ արդարության, բարու ու չարի, երջանկության, ապրելու ժամանակի ու դատաստանի օրվա փոխկապվածության մասին, կյանքի հավերժության օրենքի՝ սիրո և կարոտի վերջնական հաղթանակի անմար հույսով ու հավատով:
ԼԻԼԻԹ ՍԼԱՎԵԱՆ
Բարև, ընթերցող: Ներողություն եմ խնդրում գրքի վերնագրի և այնտեղ տեղակայված պատմվածքի միջև իմաստային անհամապատասխանության համար: Վերնագիրը մի այլ պատմվածքից է վերցված, որը նույնպես կտեղադրվի գրքում Ձեր՝ընթերցողի կողմից հետաքրքրության առկայության դեպքում: Բանն նրանում է, որ սա իմ առաջին գրական փորձերն են, ինչպես նաև՝ինքնահրատարակման… Այսպիսով, Ձեր կողմից դրական արձագանքի պարագայում ես կվերալրացնեմ գիրքը և կտեղադրեմ Ձեր գնահատանքին: Կանխավ շնորհակալություն:
Եղիշե Չարենց
«Ամբոխները խելագարված» պոեմը գրել է 1919թ.: 1917թ., երբ Ռուսաստանը մի ծայրից մյուսը ապրում էր հեղափոխության ազատարար շնչով, ոտի ելած ժողովրդի պայքարը, հեղափոխության վիթխարի տարիներին ու վեհությունն արտահայտելու համար նա գրեց «Ամբոխները խելագարված» պոեմը: «Ամբոխները խելագարված» պոեմում հեղափոխությունը ներկայացվում է քաղաքների, գյուղերի, ու ստեպների ժողովրդական զանգվածների միջոցով: Պոեմում ժողովուրդը դուրս է եկել հին աշխարհւ կործանելու եւ նորը կառուցելու համար: Չարենցը մեծարում է ժողովրդական հեղափոխական կամքը, նրա դյուցազնական ոգին, նպատակների պատմական վեհությունը:
Դանիել Վարուժան
«Հեթանոս երգեր» բանաստեղծությունների ժողովածուն լույս է ընծայվել 1912 թ. Կ.Պոլսում։ Ժողովածուն գրված է հեթանոսական շարժման սկզբունքներին համապատասխան։ Ժողովածուն բաղկացած է երեք բաժնից՝ «Գողգոթայի ծաղիկներ» ու «Հեթանոս երգեր» շարքերից եւ Հարճը պոեմից։ Առաջին շարքում պատկերված են իրականությունը, բուրժուական իրականության զոհ բանվորներն ու աշխատավորներն (Աստուծո լացը, Մեռնող բանվորը, Խաբված կույսեր, Միջոն, Սպասում, Ընկեցիկը, Պատգամավորներս եւ այլն)։ «Հեթանոս երգեր» շարքում պատկերված է իդեալը, մարդու պաշտամունքը։ Այս շարքի բանաստեղծությունները կնոջ ու գեղեցկության գովերգեր են (Կղեոպատրա, Օ, Տալիթա, Հեթանոսական, Արեւելյան բաղնիք, Օրհնյալ ես դու ի կանայս, Անահիտ եւ այլն)։
Понравилось, что мы предложили?