Впишите название книги, которая вам понравилась,
и выберите наиболее похожую на нее.
Книги, похожие на «Иван Юрьевич Прудник, ИИ»
1927թ., երբ Բակունցն ավարտել էր Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ու իբրեւ գյուղատնտես աշխատում էր հայրենի լեռնաշխարհում, լույս տեսավ նրա «Մթնաձոր» ժողովածուն: Այդ ժողովածուում Բակունցը պատկերեց հայ գյուղաշխարհի իրական կյանքը, գյուղաշխարհ, որի զավակն էր եւ որտեղ ապրում էր ինքը` գրողը: Մթնաձորում մի կողմից նա տեսնում է կուսական բնության անկրկնելի գեղեցկություն, մարդկային հոգու անբիծ մաքրություն, մյուս կողմից` դառնություն ու ցավ, խավար ու տգիտություն: Մթնաձորը մեծ աշխարհից կտրված «մի ուրույն աշխարհ» է: Մթնաձորի մարդիկ այնքան հեռու են մեծ աշխարհից, որ լույսի ոչ մի շող չեն ստանում նրանից: Բիրտ ուժն ու կամայականությունն են թագավորում այնտեղ, օրենք կոչվածը զենք է տիրողների ձեռքում: Բակունցն ապրում է իր հերոսների ճակատագրով, որոնց մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ լուսավոր շող կա. այդ դաժան միջավայրում նրանք ստեղծում են իրենց կախարդական հեքիաթն ու ապրում են այդ հեքիաթի գույներով: Բակունցը սիրում եւ հասկանում էր բնության լեզուն: Նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում կան գունեղ ու կենդանի բնապատկերներ, որոնք ունեն քնարական շունչ ու հուզականություն:
Խորիմաստ ու խոսուն են Խնկո Ապոր բանաստեղծությունները: Դրանցում փառաբանվում է աշխատավոր մարդը(Գյուղացին ու Աստվածը), դատապարտում նախանձը: Ինչպես իր առակներում ու հեքիաթներում, բանաստեղծություններում եւս հեղինակը վեր է հանում հասարակական տարբեր խավերի արատները, ծաղրում ընչաքաղցությունը, փառաբանում տաղանդն ու գովաբանում գեղեցկությունը: Խնկո Ապոր բանաստեղծություններում կենդանիները, բնության տարերքներն ու անշունչ առարկաները կենդանանում, շունչ ու հոգի են առնում, ու դրանց միջոցով գրողը ներկայացնում է մարդկության արատներն եւ վեհացնում մաքուրն ու շիտակը ( Ամպն ու Սարը, Քամին ու Մարագը, Հիվանդ եղջերուն, Անծեղն ու Առյուծը): Աթաբեկ Խնկոյանը մեզ է փոխանցել նաեւ բազմաթիվ փոխադրություններ, վիպասանության փայլուն նմուշներ, որոնք մինչ օրս էլ հիացնում են իրենց կատարելությամբ, մտքի սրությամբ ու անկեղծությամբ:
Ալեքսանդր Ծատուրյանը հանդիսանում է իր ժամանակի ամենազարգացած ու խոր միտք ունեցող հեղինակների մեկը: Նա իր 'Գրչի Հանաքներ' բանաստեղծությունների շարքում նուրբ ծաղրի միջոցով վեր է հանում համամարդկային այնպիսի բացասական գծեր, ինչպիսիք են՝ ժլատությունը, տգիտությունը, նախանձը: Նա դատապարտում է՝ սուտը, հասարակական տարբեր խավերի միջեւ առկա խոր հակասությունները, ուժեղի կողից թույլի կեղեքումն ու շահագործումը: Միաժամանակ նա բարձր է գնահատում անհատին՝ մեծ տեղ տալով մարդու ներքին ձայնին:
Մեծ ժողովրդականություն է վայելել Նալբանդյանի քաղաքացիական լիրիկան։ Վաղ շրջանի ռոմանտիկական բանաստեղծություններում («Մուսայից մուսային», «Գարնան մուտ») նա ստեղծել է ստրկության ու բռնության կապանքներում տառապող հայրենիքի կերպարը։ Ճիշտ է, այստեղ դեռ չկա «գարնան» համար պայքարի կոչ, բայց բանաստեղծի հոգին լի է զայրույթով ու վրդովմունքով։ Ազատության համար պայքարի պաթոսով են տոգորված Նալբանդյանի «Ազատություն» (1859), «Մանկության օրեր» (1860), «Իտալացի աղջկա երգը» (1861), «Ուղերձ…» (1864) եւ այլ բանաստեղծություններ։ Նա հեղափոխական ոգի մտցրեց հայ պոեզիայի մեջ։ Հանրահայտ «Ազատությունը» գրառվել է Նալբանդյանի լուսանկարի վրա եւ երգվել որպես հայ հեղափոխական երիտասարդության հիմն։ «Ազատություն» բանաստեղծությունն ուսանելի օրինակ է, թե ինչպես է ազատության բնածին զգացողությունը ձեւավորվում որպես գաղափար: «Մանկության օրերը» ազատագրական պայքարի կոչ է ընդդեմ բռնության, խավարի ու տգիտության:
«Ամբոխները խելագարված» պոեմը գրել է 1919թ.: 1917թ., երբ Ռուսաստանը մի ծայրից մյուսը ապրում էր հեղափոխության ազատարար շնչով, ոտի ելած ժողովրդի պայքարը, հեղափոխության վիթխարի տարիներին ու վեհությունն արտահայտելու համար նա գրեց «Ամբոխները խելագարված» պոեմը: «Ամբոխները խելագարված» պոեմում հեղափոխությունը ներկայացվում է քաղաքների, գյուղերի, ու ստեպների ժողովրդական զանգվածների միջոցով: Պոեմում ժողովուրդը դուրս է եկել հին աշխարհւ կործանելու եւ նորը կառուցելու համար: Չարենցը մեծարում է ժողովրդական հեղափոխական կամքը, նրա դյուցազնական ոգին, նպատակների պատմական վեհությունը:
Понравилось, что мы предложили?